Հայկական «Նոա» ակումբն ավարտել է մրցելույթներն ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։ Լիգայի փուլի 6-րդ տուրում հայկական ակումբը 3:4 հաշվով պարտվել է սերբական «ՏՍԿ Բաչկա Տոպալա», և պայքարը չի շարունակի մրցաշարի փլեյ-օֆֆում:
6 տուրից հետո հայկական ակումբը 4 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը։
Մրցաշարի առաջին տուրում «Նոան» հաղթել էր չեխական «Մլադա Բոլեսլավ» ակումբին: Երկրորդ տուրում հայկական ակումբը պարտվել էր ավստրիական «Ռապիդին»։
Երրորդ տուրում «Նոան» պարտվել էր անգլիական «Չելսիին», իսկ չորրորդ տուրում ոչ ոքի էր խաղացել իսլանդական «Վիկինգուրի» հետ: 5-րդ տուրում նա պարտվել էր Կիպրոսի ԱՊՕԷԼ թիմին։