Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «Սուրբ Ծննդյան գավաթ» միջազգային մրցաշարում, հայտնել է մարմնամարզության ֆեդերացիան։
Բադալյանը օղակով և գուրզերով վարժություններում նվաճել է ոսկե մեդալ, իսկ ժապավենով վարժություններում դարձել է արծաթե մեդալակիր։