«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Քվեարկությունը կայացել է առցանց, քվեարկությանն ավելի քան 6100 օգտատեր է մասնակցել:
Լալայանն ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղն զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1567 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ Մալխաս Ամոյանը՝489 ձայնով:
Լալայանն ըմբիշ Արթուր Ալեքսանյանի և մարմնամարզիկ Արթուր Դավթյանի հետ ճանաչվել էր Հայաստանի տարվա լավագույն մարզիկ։ Դեկտեմբերին Բահրեյնում կայացած աշխարհի առաջնությունում Լալայանը (+109 կգ) կարիերայում առաջին անգամ նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 467 կգ (215+252) արդյունք։ Նա արժանացել էր ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման։