Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Նյու Յորքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայ շախմատիստը 11-րդ և 12-րդ խաղափուլերում հաղթել է 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին և Մամեդյարովին, իսկ վերջին խաղափուլում ոչ-ոքի է խաղացել առաջնության չեմպիոն Վոլոդար Մուրզինի հետ, մանրամասնել են ֆեդերացիայից։
Գրիգորյանը 13 հնարավորից վաստակել է 9 միավոր և կիսել 4-9-րդ հորիզոնականները։ Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում են նաև Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր վաստակել են 8 միավոր:
Դեկտեմբերի 28-ին առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից 3-ը վաստակել էին 5,5-ական միավոր։
Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին և կանցկացվի մինչև դեկտեմբերի 31-ը։