Նյու Յորքում տեղի ունեցած աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը հայտնվել են մրցանակակիրների շարքում, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մարտիրոսյանը 13 հնարավորից վաստակել է 9 միավոր և կիսել 11-13-րդ հորիզոնականները: Կանանց առաջնությունում Դանիելյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 14-24-րդ հորիզոնականները:
Հայ շախմատիստներից Տիգրան Պետրոսյան վաստակել է 7 միավոր, Կարեն Գրիգորյանը՝ 6.5 միավոր, Զավեն Անդրիասյանը՝ 6.5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյան՝ 6.5 միավոր, Արամ Հակոբյան՝ 6 միավոր, Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր, Էմին Օհանյան՝ 4.5 միավոր։ Հայ շախմատիստուհիներից Աննա Սարգսյան վաստակել է 6.5 միավոր, Մարիամ Մկրտչյանը՝ 5.5 միավոր։
Տղամարդկանց առաջնությունում չեմպիոններ են դարձել նորվեգացի Մագնուս Կարլսենը և ռուս Յան Նեպոմնյաշչին, իսկ կանանց առաջնությունում՝ Ցզյու Վենցզյունը:
RBC-ն գրել է, որ պատմության մեջ առաջին անգամ է, որ միանգամից երկու շախմատիստ է կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն ճանաչվում: