Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հայտարարել է աշխարհի լավագույն թենիսիստների թոփ տասնյակում հայտնվելու ծրագրերի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես արդեն տասնյակում էի, բայց դա կարճ տևեց, քանի որ վնասվածքս ինձ խանգարեց և դուրս մնացի տասնյակից։ Բայց սա նշանակում է, որ տասնյակում հայտնվելու մակարդակ և հնարավորություններ կան։ Ավելի շատ կայունության հարց է։ Այն, որ իմ մակարդակը այնտեղ լինելն է, փաստ է։ Այդ ուղղությամբ պետք է աշխատել»,- ասել է թենիսիստը։
2019 թվականին Խաչանովը զբաղեցնում էր 8-րդ տեղը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ԱԹՖ) վարկանիշային աղյուսակում, որը նրա համար ամենաբարձր դիրքն էր:
Խաչանովը 28 տարեկան է և համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 19-րդ տեղը: Մարզիկը յոթ հաղթանակ է տարել ATP-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։ Մեծ սաղավարտի մրցաշարերում մարզիկի լավագույն արդյունքը ԱՄՆ-ի (2022) և Ավստրալիայի (2023) բաց առաջնությունների կիսաեզրափակիչ դուրս գալն էր: 2021 թվականին Խաչանովն օլիմպիական խաղերի մենախաղում արծաթե մեդալակիր էր դարձել, իսկ ռուսական թիմի կազմում՝ Դևիսի գավաթակիր։