Բռնցքամարտի Հայաստանի հավաքականների համակարգող մարզիչ է նշանակվել բազմափորձ Ալեքսանդր Լյուկյանովը, հայտնում են ֆեդերացիայից։ Նշվում է, որ համակարգող մարզիչ առաջին անգամ է նշանակվում։
Ֆեդերացիան կատարել է նաև մարզչական այլ նշանակումներ Հայաստանի հավաքականի թիմերում։
Բռնցքամարտի մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռուդիկ Մկրտչյանը։ Կարեն Աղամալյանը կգլխավորի երիտասարդական հավաքականը։ Վազգեն Բադալյանը նշանակվել է կանանց մեծահասակների և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ։
Ավագ տարիքի պատանանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Աշիկ Գրիգորյանը։ Արթուր Մելքումյանն էլ կմնա կրտսեր տարիքի պատանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում։
Կրտսեր և ավագ տարիքի աղջիկների հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը։