Շախմատիստ Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայ շախմատիստը նորման երկրորդ անգամ է լրացրել:
2023թ․ օգոստոսին Ռոստոմյանը «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։