«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է կարիերան ավարտելու մասին, հայտնել է Team Talk-ը։
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն այժմ դիտարկում է երեք տարբերակ։
Նա կարող է երկարաձգել պայմանագիրը «Ալ-Նասր»-ի հետ և ուժեղացնել թիմը՝ Ասիայի Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ Սակայն նա չի բացառում իր վերադարձը Պորտուգալիա կամ կարիերան ավարտելու հնարավորությունը։
Ռոնալդուի գլխավոր երազանքը 2026 թվականի Աշխարհի առաջնությանը ազգային հավաքականի կազմում մասնակցելն է, բայց եթե «Ալ-Նասր»-ը հաղթի Չեմպիոնների լիգան, ապա 39-ամյա պորտուգալացին կարող է ավելի վաղ ավարտել կարիերան։
Նա ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնությունների, Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնությունների լավագույն ռմբարկուն է:
Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն էր, ով պաշտոնական խաղերում հասավ 900 գոլի։ Պորտուգալացի հարձակվողը հինգ անգամ ստացել է «Ոսկե գնդակը»։ 2022 թվականի դեկտեմբերին Ռոնալդուն 2,5 տարով պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի Ալ-Նասրի հետ։
2024 թվականին նա դարձել էր պատմության մեջ առաջին մարդը, որը մեկ միլիարդ հետևորդ է հավաքել աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերում՝ Instagram-ում։