Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ավստրալիայի Հոբարտ քաղաքում ընթացող WTA-250-ի քառորդ եզրափակիչ, հայտնում է Championat.com-ը։
Երկրորդ շրջանում Ավանեսյանը հաղթել է աշխարհի 94-րդ ռակետ, Բելգիայի ներկայացուցիչ Գրետյե Մինենին։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:2 հաշվով։
Քառորդ եզրափակչում հայ թենիսիստուհին կհանդիպի Ամանդա Անիսիմովա (ԱՄՆ) – Աննա Բոնդար (Հունգարիա) զույգի հաղթողի հետ։
2024 թ․ սեպտեմբերի 23-ին Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել էր մենախաղի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը, որտեղ Ավանեսյանը բարձրացել էր երկու տեղով և առաջին անգամ զբաղեցրել 47-րդ հորիզոնականը։
2024 թ․ օգոստոսի 5-ին WTA-ն հայտնել էր, որ 21-ամյա թենիսիստուհին մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել է հայկականի։ Նրա պրոֆիլում հայտնվել էր հայկական դրոշը և ARM նշումը։ Օգոստոսի 6-ին Ավանեսյանը մեկնաբանել էր ՀՀ քաղաքացիությունը: Օգոստոսի 8-ին թենիսիստուհին հայկական անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։