Հունվարի 6-9-ը Աշոցքում կայացել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը, որի արդյունքներով առաջնության բացարձակ հաղթողներ են դարձել Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Նրանք Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են արագավազքի 1.1 կմ դասական, 10 կմ դասական և 10 կմ ազատ ոճերում:
Խաղարկվող 18 մեդալներից 14-ին (6 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե) արժանացել են Աշոցքը ներկայացնող մարզիկները, հավելել են ԿԳՄՍՆ-ից։
Նախարարությունից հավելել են, որ Հայաստանի դահուկավազքի առաջնության երկրորդ փուլը կկայանա հունվարի վերջին: