Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ամուսնալուծվել է ռեփեր Քանյե Ուեսթից։ Այս մաիսն հայտնում է TMZ& պարբերականը: Պարբերականի տեղեկություններով՝ Քիմը ներկա է եղել օնլայն դատական նիստին, իսկ Քանյեն չի ներկայացել դատարան։ Արդյունքում դատավորն ընդունել է Քարդաշյանի հայցը՝ ռեփերի հետ ժամանակից շուտ ամուսնալուծվելու մասին։
Նշվում է, որ գույքի բաժանման հարցը տեղափոխվել է մեկ այլ օր։ Միևնույն ժամանակ, աստղը հրաժարվել է Ուեսթի ազգանունից: Նշենք, որ Քիմ Քարդաշյանը բազմիցս դիմել է դատարան, որպեսզի Քանյեի հետ նրանց ամուսնալուծությունը որքան հնարավոր է շուտ կայանա։ Վերջին անգամ աստղը ռեփերին մեղադրել է զգացմունքային ճնշման մեջ։ Հիշեցնենք, որ զույգը բաժանվել էր դեռ 2021 թվականի սկզբին։ Նրանք չորս երեխա ունեն։