Այն պահից, ինչ Փիթ Դևիդսոնը սկսել է հանդիպել Քիմ Քարդաշյանի հետ, նրա ժողովրդականությունն օրեցօր աճում է։ Քանյե Ուեսթն է «կրակի վրա յուղ լցնում»։
Օրերս ռեփերը հոլովակ է ներկայացրել, որում նախ առևանգում է, ապա ողջ-ողջ թաղում նրան։ Բնականաբար, Փիթի վրա ուշադրություն են հրավիրել նաև խոշոր ձեռներեցները, գրում է graziamagazine.ru կայքը։
Այսպիսով, օրերս Page Six-ի լրագրողները պարզեցին, որ Դեյվիդսոնը կարող է տիեզերք գնալ շատ մոտ ապագայում։ Հունվարի 28-ին նա Քիմ Քարդաշյանի հետ այցելել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նստավայր։ Հետո լրագրողներին ոչինչ չի հաջողվել պարզել հայտնի զույգի այցի նպատակի մասին, սակայն այժմ ամեն ինչ աստիճանաբար իր տեղն է ընկնում։
Լրագրողների տեղեկություններով՝ Փիթն ու Ջեֆը պատրաստվում են պայմանագիր կնքել, ըստ որի՝ կատակերգուն տիեզերք կմեկնի միլիարդատիրոջ հետ։ «Փիթը շատ հուզված է: Նրանք ցանկանում են պայմանագիրը կնքել մոտ ապագայում, հիմա ճշտում են վերջին մանրամասները»,- պարզաբանել է ինսայդերը:
Աղբյուրի համաձայն՝ Փիթի՝ տիեզերք թռիչքի ամսաթիվը դեռևս անհայտ է, բայց, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա արդեն 2022 թվականի վերջին։
Հիշեցնենք, որ Բեզոսն ինքն է իր առաջին թռիչքը տիեզերք կատարել 2021 թվականի հուլիսին։ Այնուհետև նրան ուղեկցել են եղբայրը՝ Մարկը, օդաչուներ Ուոլլի Ֆանկը և Օլիվեր Դեմենը, ինչպես նաև 18-ամյա մի ուսանող Նիդեռլանդներից։