Քարդաշյանների ընտանիքը նախօրեին ներկայացրել է իր ռեալիթի-շոուի՝ «Քարդաշյաններ»-ի նոր եթերաշրջանը։ Հոլիվուդյան Goya Studios-ում կայացած պրեմիերային հրավիրվել են Քարդաշյան քույրերի ընկերներն ու մտերիմները։ Dailymail-ը գրում է, որ Քիմ Քարդաշյան քույրերից ամենահանրաճանաչը միջոցառմանը ժամանել է Փիթ Դևիդսոնի ուղեկցությամբ։ Պարբերականը հրապարակել է զույգի լուսանկարը։ Dailymail-ը գրում է, որ Կարմիր գորգ Քիմը դուրս է եկել մենակ։
Jimmy Kimmel Live-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ Սուրբ Վալենտինի օրը Փիթը նրան արքայադուստր Ժասմինի կոստյում է նվիրել, թռչող գորգ և ջինի լամպ՝ հիշարժան նվերներ՝ Saturday Night Live-ում իրենց համատեղ նկարահանման կապակցությամբ, որտեղ նրանք առաջին անգամ համբուրվել են, գրում է super.ru-ն։
Ականատեսների խոսքով՝ Քիմի քույրը՝ Քորթնին, և նրա նորաթուխ ամուսինը՝ Թրևիս Բարքերը, ամբողջ երեկո իրարից չէին պոկվում։ Քրիս Ջեները պրեմիերային ներկայացել է վառ վարդագույն զգեստով։
Աստղային ընտանիքի հյուրերի թվում չի եղել Ջենները։ Քենդալը բազմիցս խոստովանել է, որ քույրերից նա ամենից ոչ հրապարակայինն է։ Նա վերջերս երկրորդ անգամ մայր է դարձել: Իսկ ահա Քլոեն կարմիր գորգին դստեր հետ է ներկայացել։
Նոր ռեալիթի-շոուն կցուցադրի ամերիկյան Hulu հեռուստաալիքը, որը պատասխանատու էր բոլոր նկարահանումների համար: Սյուժեն սկսվում է 2021 թվականի հոկտեմբերից, երբ Քիմը հանդես է եկել SNL կատակերգական շոուում։ Այդ ժամանակ Քիմն ու Քանյե Ուեսթը ամուր հարաբերություններ ունեին, և ռեալիթի աստղը շատ է խոսում իր նախկին ամուսնու մասին։