Քիմ Քարդաշյանի յուրաքանչյուր կերպար իսկական նորաձևության սենսացիա է։ Օրինակ՝ այն կերպարը, երբ աստղը Balenciaga-ի շոուին հայտնվեց կպչուն կոստյումով կամ երբ նա ամբողջովին փակ հանդերձանքով դուրս եկավ Met Gala-ին, գրում է Peopletalk-ը։
Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ Քիմ Քարդաշյանն ասել է, որ հանուն դիտարժան կերպարների՝ պատրաստ է բացարձակապես ամեն ինչի։
«Ինձ չի հետաքրքրում, թե որքան անհարմար է դա, ինձ չի հետաքրքրում, թե որքան ժամանակ պետք է քայլեմ դրա մեջ, ինձ չի հետաքրքրում, թե արդյոք պետք է տակդիր հագնեմ և չգնամ զուգարան: Ես պետք է դա անեմ»,- ասել է աստղը։
Ի դեպ, պարզվում է, որ նա արդեն մի քանի տակդիր ունի պահեստում։
«Ես մեծահասակների տակդիրներ եմ գնել, երբ փաստաբանական քննություն էի հանձնում, քանի որ չգիտեի, թե ինչպես է այն աշխատում: Մտածեցի, որ պետք է այնտեղ նստեմ ութ ժամ անընդմեջ»,- խոստովանել է Քիմը։