Հայտնի երգիծաբան և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը, արդեն երկար ժամանակ գտնվում է Հայաստանում։ Ժաննան վայելում է մեր երկրի վեհ տեսարանները և իր բաժանորդների հետ կիսվում հայկական կոլորիտի դրվագներով։
Այսօր նա Instagram-ում կիսվել է «հայկական ծովից», այսինքն՝ Սևանա լճից արված լուսանկարներով։ Մասնավորապես՝ Մարտիրոսյանն իր լուսանկարների ալբոմը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Բարձր, բարձր լեռներում կարելի է տեսնել հայկական ծովը։ Եվ դա միրաժ չէ։ Դա լեգենդար Սևանա լիճն է։ Երկրի բնական մարգարիտը և Կովկասի խոշորագույն լիճը: Սևանը գեղատեսիլ բնության և հարուստ պատմության եզակի համադրություն է։ Այստեղ կարելի է տեսնել բրոնզեդարյան հնագույն ամրոցների և Ուրարտու պետության ժամանակաշրջանի կառույցների ավերակները, ինչպես նաև մի քանի հիասքանչ միջնադարյան վանք»։
Սևանը, կարծում է շոումենի կինը, պետք է տեսնել սեփական աչքերով։