Instagram-ում բազմամիլիոնանոց լսարան ունեցող բլոգերը բացասական ալիքի է բախվել այն պատճառով, որ իր դիրքորոշումը չի հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Միայն պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 130 զոհված զինվորական, 1 սպանված քաղաքացիական և 6 վիրավոր, 7600 մարդ տարհանվել է սահմանամերձ տարածքներից։
«Հայրենասիրությունը օրերով ստատուստներ գրելը չէ։ Ժամանակ մի վատեք այստեղ, ձեր մատները կոշտուկներով մի պատեք, ոտքի կանգնեք, ֆինանսապես օգնեք», – գրել է Գոհարն իր Instagram-ում և հիշեցրել, որ պարբերաբար օգնություն է ցուցաբերում կարիքավոր մարդկանց, այդ թվում՝ պատերազմական գործողություններից տուժածներին։
Գոհարն իր բաժանորդներին կոչ է արել ժամանակ չծախսել սին զրույցներկ և սոցցանցերում «ռազբորկաների» վրա, այլ ավելի լավ է իրական օգնություն տրամադրել փախստականներին և Ադրբեջանի ագրեսիայից տուժածներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։