Թվում է, թե շուտով Հոլիվուդում չի գտնվի մեկ հայտնի մարդ, որը սեփական կոսմետիկա չարտադրի։ Այսպիսով՝ Բրեդ Փիթը որոշել է ընկղմվել գեղեցկության արդյունաբերության մեջ և ներկայացրել է Le Domaine խնամքի միջոցների իր շարքը:
Ինչպես տեղեկացնում է Sportskeeda.com-ը, Փիթի արտադրանքն անմիջական կապված է գինեգործության գործընթացի հետ, քանի որ Le Domaine բառը Ֆրանսիայում կոչվում է խաղողի այգիներ։ Իսկապես, դերասանի գործընկերն է դարձել ֆրանսիացի գինեգործ Փերինի ընտանիքը։
«Մեր նպատակն է ընդօրինակել բնության օրգանական ցիկլերը, նրա անաղարտ գեղեցկությունը։ Բնության մեջ ավելորդ ոչինչ չկա. այն, ինչ մնում է, մեկ այլ բանի համար դառնում է սնունդ։ Այս օրինակելի ցիկլը Le Domaine-ի համար ոգեշնչման աղբյուր է դարձել»․- բացատրել է դերասանը։
Le Domaine տիրույթը զարգացնելու համար Բրեդ Փիթը հրավիրել է էնոլոգիայի պրոֆեսոր Պիեռ-Լուիս Թեյսեդրեին՝ Բորդոյի համալսարանից և պրոֆեսոր Նիկոլաս Լևիին՝ Մարսելի բժշկական գենետիկական լաբորատորիայի տնօրենին: