Դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի զգեստը, որով նա 1961 թվականին ստացել է իր առաջին «Օսկարը», աճուրդի է հանվել Լոնդոնում։ Այս մասին գրում է The Times-ը։
Այն հանդերձանքը, որը Թեյլորը կրել է «Բաթերֆիլդ 8» ֆիլմում լավագույն դերասանուհի մրցանակն ստանալու համար, աճուրդի կհանվի Kerry Taylor Auctions-ի «Կիրք նորաձևության և բալետի նկատմամբ» աճուրդում՝ դեկտեմբերի 6-ին: Մեկնարկային գինը կազմել է72 500 դոլար է։
Զգեստը մշակվել է Մարկ Բոանի կողմից Christian Dior նորաձեւության տան համար։ Օսկարակիր հանդերձանքը դերասանուհու օգնական և ընկեր Աննա Սանսի ճամպրուկում է եղել ավելի քան 50 տարի, թեև փնթադրվում է, որ այն պահվել է Փարիզում գտնվող ֆրանսիական ապրանքանիշի արխիվում։
Աճուրդի տան սեփականատեր Քերի Թեյլորն ասել է. «Մենք կարող ենք վստահ լինել, որ զգեստը պատկանել է Էլիզաբեթ Թեյլորին, դա հաստատված է բոլոր առկա փաստաթղթերով»։
Աճուրդի են հանվել նաև դերասանուհու զգեստապահարանի այլ իրեր, օրինակ՝ «Բում» ֆիլմի «այրու խալաթը» և զգեստներ՝ Tiziani ապրանքանիշի հավաքածուից: