Մեգան Մարքլն օգնել է 300 անօթևան կանանց համար Գոհաբանության օրվա ընթրիք պատրաստել։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Մեգան Մարքլի և Արքայազն Հարիի Archewell Foundation հիմնադրամի կայքում տեղադրված լուսանկարում երևում է, որ իրենց թիմի անդամները դդմի կարկանդակի կտորներ են փաթեթավորում Լոս Անջելեսի Downtown կանանց կենտրոնում: Հիմնադրամի նպատակն է օգնել անօթևան կանանց, ինչպես նաև ընտանեկան բռնությունից տառապող կանանց։
Խոհանոցում աշխատող կանանց մեջ օգտատերերը նկատել են հենցՍասեքսի դքսուհուն, որը, ըստ ամենայնի, չի ցանկացել ուշադրություն գրավել և դեմքը թաքցրել է դիմակի ու գլխարկի տակ։ Հաղորդվում է, որ հիմնադրամի թիմը պատրաստել է ավելի քան 300 Գոհաբանության օրվա ընթրիք կանանց համար:
Նախորդ շաբաթ Մեգան Մարքլը թողարկեց իր Archetypes փոդքասթի նոր դրվագը, որտեղ նա բարձրացրել էր կանանց սեքսուալության թեման։ Սասեքսի դքսուհին դատապարտել էր հասարակությանը երկակի ստանդարտների համար՝ ասելով, որ չի հասկանում, թե ինչու են կանանց դատապարտում իրենց սեքսուալության համար, իսկ տղամարդկանց, ընդհակառակը, գովում են։