Նորաձևության մեկնաբանները հաշվարկել են Քեյթ Միդլթոնի զգեստապահարանի արժեքը ԱՄՆ-ում նրա եռօրյա գտնվելու ընթացքում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ուելսի արքայադստեր զգեստներն արժեցել են մոտավորապես 50 հազար դոլար, և դա՝ առանց թագավորական գանձարանի թանկարժեք իրերի, որոնք Քեյթը կրել է հանրային միջոցառումների ժամանակ։ ԱՄՆ կատարած այցի ժամանակ արքայազն Ուիլյամի կինը մեծամասամբ նախապատվությունը տվել է բրիտանական ապրանքանիշերին և դիզայներներին, մասնավորապես՝ Alexander McQueen-ին, Burberry-ին, Mulberry-ին և Emilia Wickstead-ին:
Այցի առաջին օրը Քեթրինը հանրությանը ներկայացել է Alexander McQueen-ի մուգ կապույտ տաբատով՝ 3080 դոլար արժողությամբ։ Բոստոնի քաղաքապետի հետ դքսուհին հանդիպել է 1550 դոլար արժողությամբ Burberry կանաչ զգեստով, 430 դոլար արժողությամբ Emmy London կոշիկներով և 1035 դոլար արժողությամբ Mulberry պայուսակով: Նույն օրը թագավորական զույգը ներկա է եղել բասկետբոլի խաղին, որին Քեյթը ներկայացել է 4698 դոլար արժողությամբ վինտաժային Chanel պիջակով և 775 դոլար արժողությամբ Gianvito Rossi կոշիկներով: Այցի երկրորդ օրվա կերպարը, որը բաղկացած է Բորդո գույնի տաբատից, ոճաբանների հաշվարկներով, Քեթրինին արժեցել է 11260 դոլար: Այցի վերջին օրը Քեյթը Earthshot Prize մրցանակաբաշխությանը ներկայացել է Solace London-ի 525 դոլար արժողությամբ զգեստով։ Սակայն հանգուցյալ արքայադուստր Դիանայի զարդերը, որոնցով Ուիլյամի կինը լրացրել է կերպարը, վերլուծաբանների հաշվարկներով արժեն մոտ 15 մլն դոլար։