Ջորջ և Ամալ Քլունիները հայտնվել են Քենեդիի կենտրոնի 45-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգին, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում: Այս մասին գրում է Daily Mail-ը։
Ամալ Քլունին հանդիսավոր միջոցառմանը ներկայացել է Valentino արծաթյա կիպ զգեստով՝ իջեցված թևքերով։ Նա տեսքը լրացված է արծաթագույն շողշողացող կլաչով, նույն գույնի ապարանջանով և կոշիկներով:
Ջորջ Քլունին՝ երեկոյի պատվավոր հյուրերից մեկը, մրցանակաբաշխությանը ներկայացել է սև սմոքինգով։
Քենեդիի կենտրոնի մրցանակաբաշխության արարողությունը ամենամյա միջոցառում է, որը մեծարում է արվեստագետներին ամերիկյան մշակույթի մեջ իրենց կյանքի ընթացքում ունեցած ներդրման համար: Բացի Քլունիից, Քենեդիի կենտրոնի մրցանակները, ի նշան ձեռքբերումների, կստանան Էմի Գրանտը, Գլեդիս Նայթը, Տանյա Լեոնը և իռլանդական U2 ռոք խումբը: