Ջուլիա Ռոբերթսը Վաշինգթոնում Քենեդիի կենտրոնի պատվավոր պարգևների հանձնման ժամանակ աջակցություն է հայտնել իր վաղեմի ընկեր Ջորջ Քլունիին՝ միջոցառմանը ներկայանալով նրա դիմանկարների զգեստով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ջուլիա Ռոբերթսը և Ջորջ Քլունին կինոարվեստում բազմիցս միասին են աշխատել։ Մասնավորապես, նրանք նկարահանվել են «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմում և դրա երկու շարունակություններում, ինչպես նաև «Վտանգավոր մարդու խոստովանությունները» ֆիլմում։
Քենեդիի կենտրոնի մրցանակների հանձնման արարողությանը, ի թիվս այլ հյուրերի, ներկա են եղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը: