Ամերիկացի դերասանուհի Մեգան Ֆոքսը կրկնօրինակել է Պամելա Անդերսոնի 1999 թվականի կերպարը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Մեգան Ֆոքսը Ֆորտ Լոդերդեյլում Audacy Beach Festival-ում ելույթ ունենալիս աջակցել է իր նշանածին՝ ռեփեր Machine Gun Kelly-ին: 36-ամյա դերասանուհին համերգին ներկայացել է վարդագույն զգեստով՝ Կարգո-տաբատով, կրոպ-տոպով և բարձրակրունկներով։ Տեսքի կարևորագույն կետը փետուրներով փափուկ գլխարկն էր, որը նույնական էր այն գլխարկին, որը կրում էր Պամելա Անդերսոնը 1999 թվականին MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ:
Սա առաջին անգամը չէ, որ «Տրանսֆորմերների» աստղը կրկնօրինակում է Պամելային։ Այս տարի Հելոուինի համար Մեգան Ֆոքսը և Machine Gun Kelly-ն վերամարմնավորվեցին որպես 1990-ականների ամենավառ զույգերից մեկը՝ Պամելա Անդերսոնին և Թոմի Լիին: Մեգան Ֆոքսը երեկույթին ներկայացել է լատեքսով մինի-զգեստով՝ Պամելայի զգեստի կրկնօրինակով, իսկ Machine Gun Kelly-ն ներկայացել է սպիտակ մարզաշապիկով և կաշվե տաբատով, ինչպես ժամանակին Թոմի Լին էր կրել: