Մոդել Էմիլի Ռատակովսկին Möet Chandon երեկոյին ներկայացել է Roberto Cavalli վինտաժային զգեստով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Ռատայկովսկին Նյու Յորքում երեկույթին ներկայացել է բաց մեջքով և խորը դեկոլտեով վարդագույն և bորդո ատլասե զգեստով։ Հանդերձանքը զարդարված էր ծաղկային նախշերով և մետաղական ժապավեններով։ Զգեստն ընդգրկվել է Roberto Cavalli ապրանքանիշի 2004 թվականի հավաքածուի մեջ։
Մոդելը միջոցառմանը ներկայացել է միայնակ՝ չնայած կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ իր սիրավեպի մասին լուրերին։ Միջոցառման հյուրերի թվում էին դերասանուհիներ Ջեսիկա Չեսթեյնը և Սիենա Միլլերը և դերասան Դանիել Կալույան։
Էմիլի Ռատակովսկին առաջին անգամ չէ, որ երեկույթներին հայտնվում է վինտաժային հանդերձանքով։ Հոկտեմբերին նա դուրս է եկել Dior զգեստով նորաձևության տան հին հավաքածուից։