Քիմ Քարդաշյանը մասնակցել է իր վաղեմի ընկերուհու՝ Փերիս Հիլթոնի մոր կողմից կազմակերպված Սուրբ Ծննդյան խնջույքին և սոցցանցերում արժանացել է քննադատության տոնական հանդերձանք չկրելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Սոցցանցերում երեկույթից լուսանկար է հայտնվել, որտեղ Քիմ Քարդաշյանը, նրա մայրը՝ Քրիսը, Հիլթոն քույրերը՝ Փերիսն ու Նիկին, կեցվածք են ընդունում երեկույթի կազմակերպիչ 63-ամյա Քեթի Հիլթոնի հետ։ Երկրպագուների ուշադրությունը գրավել է 42-ամյա Քիմ Քարդաշյանի հանդերձանքը, որը համարվում էր միջոցառման ձևաչափին անհարիր։
Հեռուստաաստղը կրում էր սև պրինտով քրոպ-տոպ և կաշվե տաբատ այն դեպքում, երն նրա մայրը ընտրել էր սև տաբատի կոստյում, իսկ Հիլթոնները՝ տոնական զգեստներով էին:
«Բոլորն այնքան գեղեցիկ են հագնված, և Քիմը նման է 15-ամյա աղջկա, ում ստիպել են գալ իր ծնողների երեկույթին», «Քիմի հանդերձանքը հարմար է ռոք համերգի, ոչ թե Սուրբ Ծննդյան խնջույքի», «Կարծում եմ՝ Քիմին չեն ուղարկել. դրես-կոդ ուղեցույց», «Իր ամբողջ գումարով Քիմը կրում է սա»,- գրել են օգտատերերը սոցիալական ցանցերում։
Ոմանք հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է աստղը վերջին շրջանում անընդհատ այսպես հագնվում: «Այժմ նա միայն կրում է քրոպ-տոպեր։ Ես ուրախ կլինեմ, երբ սովորական հագուստի փոխարեն սպորտային հագուստի այս միտումը ի չիք դառնա»,- գրել է օգտատերերից մեկը։
Քիմ Քարդաշյանը պայմանագիր է կնքել Disney Television-ի հետ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պայմանագիր է կնքել Disney's 20th Television-ի հետ, հայտնում է Daily Mail-ը։ Ըստ աղբյուրի՝ 43-ամյա Քիմը պայմանագրի համաձայն...