Աստղերից մեկը չի դիմացել ամուսնությանը և մեկ տարի անց բաժանվել է, իսկ ինչ-որ մեկը բաժանվել է սիրելիից 17 տարի անց: Շատերի համար բաժանման պատճառը նույնն է՝ նրանք չեն համակերպվել բնավորության հետ։ «Газета.Ru»-ն հիշեցնում է անցնող տարվա գլխավոր ամուսնալուծությունները։
Ժիզել Բունդխեն և Թոմ Բրեդի
2009 թվականի փետրվարին մոդել Ժիզել Բունդխենն ամուսնացավ ամերիկյան ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի հետ։ Մինչ հարսանիքը նրանք շուրջ երկու տարի հանդիպում էին։ 2009 թվականին լույս աշխարհ է եկել նրանց որդին՝ Բենջամինը, իսկ 2012 թվականին՝ դուստրը՝ Վիվիանը։
2022 թվականի աշնանը Բյունդխենն ու Բրեդին իրենց ամուսնալուծության մասին հայտարարեցին։ Նրանց բաժանման պատճառների մասին People ամսագրին հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։
«Թոմը, ճիշտ է, փորձում էր փրկել ամուսնությունը Ժիզելի հետ, բայց դա շատ քիչ էր և շատ ուշ։ Վերջում նա փորձում էր ամեն ինչ շտկել և ամեն ինչ ճիշտ անել, բայց արդեն ուշ էր», – պատմել է աղբյուրը։
Ավելի ուշ People-ի լրագրողները հայտնել են, որ կնոջից՝ Ժիզելից բաժանվելը Բրեդիի համար սկզբում շատ դժվար է եղել։
«Բավական ժամանակ է անցել, որպեսզի նա հարմարվի», – People-ին հայտնել է աղբյուրը։
2022 թվականի նոյեմբերին Ժիզել Բունդխենին նկատել են ջիու-ջիցու սպորտաձևի մարզիչ Խոակիմ Վալենտի հետ։ Այս մասին հայտնել է Page Six-ը՝ ցուցադրելով զույգի լուսանկարները։
Մոդելը և մարզիչը երեկոն անցկացրել են ռեստորանում՝ ընթրելով Բունդխենի երեխաների հետ։
Մորգենշտերն և Դիլարա
2017 թվականին ռեփեր Մորգենշտերնը սկսեց հանդիպել բլոգեր Դիլարա Զինատուլինայի հետ։ 2019 թվականին նրանք բաժանվել են արտիստի՝ բաց հարաբերությունների մեջ լինելու ցանկության պատճառով։ Սակայն 2020 թվականին Դիլարան և Մորգենշտերնը նորից սկսեցին հանդիպել։ 2021 թվականին նրանք ամուսնացան։
2022 թվականի գարնանը հայտնի դարձավ, որ ամուսինները բաժանվել են։ Այս մասին հայտնել է Դիլարան՝ YouTube-յան իր ալիքում։
«Մենք որոշում ենք կայացրել, որ այս ամբողջ պատմությունն ավարտելու ժամանակն է։ Որքան էլ դա չարքչրքված հնչի, մենք պարզապես չենք համակերպվել միմյանց բնավորության հետ», – պատմել է Դիլարան տեսանյութում։
Ավելի ուշ ռեփեր Մորգենշտերնը բացատրել է այդ իրադարձության իր վարկածը։ Նա պատասխան տեսանյութ է հրապարակել YouTube-ում։
«Ես և Դիլարան սիրո մասին բոլորովին այլ պատկերացումներ ունենք։ Նրա համար դա նվիրվածություն է, լինել ընտանիքի կողքին: Ինձ համար նույնպես… Աշխարհում կա միայն մեկ կին, որին ես սիրում եմ, իսկ մնացածներին ես՝ որպես տղամարդ, պարզապես ցանկանում եմ», – բացատրել է նա։
Միևնույն ժամանակ, բլոգեր Դիլարան Instagram-ում խոստովանել է, որ մինչ օրս շփվում է նախկին ամուսնու հետ:
Պամելա Անդերսոն և Դեն Հեյհերսթ
2020 թվականի հունվարին Պամելա Անդերսոնն ամուսնացավ իր թիկնապահ Դեն Հեյհերսթի հետ, սակայն 2022 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ ամուսիններն ամուսնալուծվում են։
Page Six պարբերականը, վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել է, որ չնայած սկզբում՝ համավարակի շրջանում ամուսինների մոտ ամեն ինչ բարեհաջող է ընթացել, արդյունքում համատեղ կարանտինը նրանց բերել է «ոչ ռոմանտիկ կորստի»:
«Երկու տարի միմյանց հետ ամեն վայրկյան ապրելուց հետո դուք ճանաչում եք մարդուն տխրության և ուրախության մեջ: Նրանք ավելի լավ ճանաչեցին միմյանց, և Պամելան հասկացավ, որ Դենն իրականում իրեն հարմար չէ», գրում է Page Six-ը:
Պամելա Անդերսոնը հինգ անգամ է ամուսնացել։ 1995-1998 թթ-ին նա ամուսնացած էր երաժիշտ Թոմի Լիի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ Բրենդոնը և Դիլանը։ 2006 թվականին Պամելա Անդերսոնն ամուսնացավ ռոք երաժիշտ Քիդ Ռոքի հետ. զույգը բաժանվեց մեկ տարի անց։ Երկու անգամ՝ 2007-ից 2008 թվականներին և 2014-ից 2015 թվականներին, նա ամուսնացսծ է եղել կինոպրոդյուսեր Ռիք Սալոմոնի հետ։
Եկատերինա Վառնավա և Ալեքսանդր Մոլոչնիկով
2020 թվականի ամռանը Եկատերինա Վառնավան սկսեց հանդիպել ռեժիսոր Ալեքսանդր Մոլոչնիկովի հետ։ Վերջինիս հետ նա ծանոթացել է «Պար աստղերի հետ» շոուի նկարահանման հրապարակում։ 2021 թվականի ձմռանը Վառնավան ու Մոլոչնիկովն ամուսնացել են, սակայն 2022 թվականի ամռանն ամուսնալուծվեցին։
Յուրի Դուդուին տված հարցազրույցում Ալեքսանդր Մոլոչնիկովը խոսել է Եկատերինա Վառնավայի հետ հարաբերությունների մասին: «Մենք ներկայացում էինք խաղում, կարծես՝ «Բուլբան»-ն էր, ես մտա հանդերձարան, Կատյան ասում է. «Ինձ թվում է, որ մենք պետք է ամուսնանանք»: Ես ասացի. «Արի՛»։ Մի քանի օր անց մենք հայտնվեցինք ՔԿԱԳ-ում՝ առանց ենթադրելու, որ շուտով բաժանվելու ենք»,- պատմել է ռեժիսորը։
Մոլոչնիկովի խոսքով՝ նրանք ծրագրում էին միասին ԱՄՆ մեկնել։ Ռեժիսորը պատմել է, որ ինքն ու Կատյան ցանկանում էին երեխաներ ունենալ, սակայն շուտով զույգը բաժանվեց։
«Ինչ-որ բան փակուղի էր մտել, հավանաբար», – բացատրել է Ալեքսանդր Մոլոչնիկովը Եկատերինա Վառնավայից բաժանվելու պատճառը։
Ռեժիսորը պատմել է, որ մինչ օրս շփվում է նախկին կնոջ հետ։ «Այնուամենայնիվ, ես և Կատյան շատ սերտ հարաբերությունների մեջ ենք», – ասել է Մոլոչնիկովը:
Եկատերինա Վառնավան չի մեկնաբանում նախկին ամուսնու հետ հարաբերությունները։
Ջեյսոն Մոմոա և Լիզա Բոնե
2005 թվականին դերասան Ջեյսոն Մոմոան սկսեց հանդիպել Լիզա Բոնեի հետ։ 2017 թվականին նրանք ամուսնացել են, սակայն 2022 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ դերասանները բաժանվել են։ Զույգը երկու երեխա ունի՝ 14-ամյա Լոլան և 13-ամյա Նակոա-Վուլֆը։
Լրագրողների խոսքով՝ հայտնիները բաժանվել են այն պատճառով, որ տարբեր կերպ են նայել ամուսնությանը և ընտանեկան հարաբերություններին։
«Ջեյսոնը շատ կենտրոնացած է իր կարիերայի վրա և ցանկանում է աշխատել։ Նա հաջողության է հասել, և դա նրան նոր մղումներ և մեծ գոհունակություն է պատճառում: Լիզան ցանկանում է մնալ Լոս Անջելեսում և շահագրգռված չէ նրա հետ երկար ճանապարհորդություններով»,-E News – ին պատմել է աղբյուրը։
Միևնույն ժամանակ, զույգին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր People պարբերականին բացատրել է, որ Լիզա Բոնեն և Ջեյսոն Մոմոան բաժանվելուց հետո հարգանքով են վերաբերվում միմյանց:
«Այս մեկը հիանալի զույգ էր, նրանց հարաբերություններում շատ սեր և հարգանք կար, բայց մարդիկ փոխվում են, նպատակները փոխվում են, և նրանք չկարողացան միասին լինել», – բացատրել է աղբյուրը:
Լիզա Բոնեից բաժանվելուց հետո Ջեյսոն Մոմոան մի քանի ամիս հանդիպել է դերասանուհի Էյսա Գոնսալեսի հետ։ Սակայն նրանք բաժանվեցին, քանի որ չէին համակերպվում իրար հետ։ Այս մասին գրում է People-ը։