Վերջերս տեղի ունեցավ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որին հյուրերի թվում էր Սելենա Գոմեսը։ Կարմիր գորգի վրա նա հայտնվեց Valentino-ի Burgundy թավշյա զգեստով՝ փքված թևերով և դեկոլտեով: Երգչուհին փայլեց և շատ երջանիկ տեսք ուներ։ Սակայն միջոցառումից հետո նրա վրա քննադատության ալիք բարձրացավ։ Համացանցի օգտատերերը սկսել են գրել, որ աստղը շատ է գիրացել, գրում է peopletalk.ru-ի հոդվածագիրը։
Սելենան որոշել է չլռել։ Նա ուղիղ եթեր է դուրս եկել կրտսեր քրոջ՝ Գրեյսիի հետ և ծաղրել է մեկնաբանությունները։ «Հիմա ես սովորականից մի փոքր ավելին եմ, քանի որ լավ եմ անցկացրել արձակուրդը», — ասաց երգչուհին:
Նշենք, որ աստղի մոտ ծանր աուտոիմուն հիվանդություն է՝ համակարգային կարմիր գայլախտ։ Այս հիվանդությունը առաջացնում է ջերմություն, մաշկի ցան, հոդերի, մկանների և նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ, երիկամների անբավարարություն և դեպրեսիա: Սելենան քիմիաթերապիայի մի քանի կուրս է անցել, իսկ 2017-ի օգոստոսին երիկամի փոխպատվաստման վիրահատություն է տարել: Հիվանդության պատճառով նրա համար դժվար է վերահսկել քաշը։