Հոլիվուդյան դիվաներ Ջենիֆեր Լոպեսն ու Քիմ Քարդաշյանը մասնակցել են աստղային երեկույթի։ Instagram-ում Ջեյ Լոն կիսվել է մի շարք լուսանկարներով Anastasia Beverly Hills ապրանքանիշի 25-ամյակի տոնակատարության երեկույթից:
53-ամյա երգչուհին տարածել է լուսանկարներ, որտեղ տեսախցիկը 42-ամյա Քիմի ձեռքում է։ Բևերլի Հիլզի մասնավոր նստավայրում և ապրանքանիշի 25-ամյակին նվիրված միջոցառմանը ներկայացվել են «25 խորհրդանշական կանայք, ովքեր ոգեշնչել են նրա ճանապարհորդությունը»:
Երեկույթի աստղային կանանց ցանկում են եղել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Օփրա Ուինֆրին, Սոֆյա Վերգարան, Շերոն Սթոունը, Հայդի Քլումը, Պրիյանկա Չոպրան, Սինդի Քրոուֆորդը, Գեյլ Քինգը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ջեսիկա Ալբան և այլք:
«Հաճելի ընթրիք՝ երեկ երեկոյան. նշում էինք Anastasia-ի 25-ամյակը»,- լուսանկարները մակագրել է Լոպեսը՝ ավելացնելով սպիտակ սրտով էմոջի։
Օգտատերերը սոցցանցում գնահատել են Լոպեսի և Քարդաշյանի լուսանկաները։ «Նրանք քույրերի են նման»,- գրառումների մեջ նման կարծիք են հայտնել երկրպագուները։