Ֆարել Ուիլյամսը կգլխավորի տղամարդկանց հագուստի դիզայնը Louis Vuitton-ում՝ փոխարինելով Վիրջիլ Աբլոյին և դառնալով երկրորդ սևամորթ տղամարդը, որն ստանձնում է այդ դերն իր նախորդից հետո, հայտնում է ABC-ն։
Աբլոն մահացել է քաղցկեղից 2021 թվականի նոյեմբերին և այդ ժամանակվանից նրա պաշտոնը թափուր էր։
Louis Vuitton-ի գործադիր տնօրեն Պիետրո Բեկարին գովաբանել է 49-ամյա Ֆարելի «ստեղծագործական տեսլականը նորաձևությունից դուրս»՝ ասելով, որ նա դիզայնը կուղղորդի «նոր և հետաքրքիր գծով»: Բացի Adidas-ի, Diesel-ի, Chanel-ի և Moncler-ի հետ համագործակցությունից, երգահանը, պրոդյուսերը և կատարողը նախկինում համագործակցել է Louis Vuitton-ի հետ, այդ թվում՝ 2008-ին զարդերի և արևային ակնոցների շարքի վրա:
2016-ին Ուիլյամսը ջինսե ապրանքանիշի G-Star Raw-ի համասեփականատեր է, նաև համահիմնել է ճապոնական հագուստ արտադրող Billionaire Boys Club-ը: Բացի այդ, նա «Օսկարի» հավակնորդ է՝ 13 «Գրեմմի» մրցանակներով։ Անցյալ տարի Ուիլյամսն ընդգրկվել է հեղինակավոր Songwriters Hall of Fame-ում՝ The Neptunes-ի շրջանակներում: