Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը հայտնել է, որ կրկին հայր է դառնալու։
Նա իր Instagram-ի էջում հրապարակել է իր և կնոջ՝ Սերենա Ուիլյամսի լուսանկարը, որտեղ երևում է նրա կարգավիճակը։
41-ամյա նախկին մարզուհին եւ նրա ամուսինն այցելել են Met Gala բարեգործական պարահանդես, որտեղ բոլորն ուշադրություն են դարձրել թենիսի նախկին աստղի գեղեցիկ կարգավիճակին։
«Ես այնքան հուզված էի, երբ մեզ երեքիս հրավիրեցին Met Gala»,-գրել է Օհանյանը։
2016 թվականի դեկտեմբերի 10-ին Ալեքսիս Օհանյանը նշանադրվել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ։ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը։ 2017 թվականի նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Ալեքսիս Օհանյանի և աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հարսանիքը։