Դերասան Պավել Պրիլուչնին և իր կինը՝ հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը, որոնք օրերս ծնողներ են դարձել, բացահայտել են իրենց որդու անունը։
Պավել Պրիլուչնին ցույց է տվել, թե ինչպես է ծննդատնից դիմավորել կնոջն ու որդուն։
Պավել Պրիլուչնին լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում կախված ցուցանակ է, որի վրա գրված է՝ «Բարի գալուստ, Միքայել»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պավել Պրիլուչնիի և Զեփյուռ Բրուտյանի ընտանիքում համալրում է սպասվում:
Հիշեցնենք, որ դերասանները ծանոթացել են մի քանի տարի առաջ, սակայն նրանց միջև զգացմունքները միայն վերջերս են բռնկվել։ Մայիսին լրագրողները հայտնել էին, որ Պավելն ու Զեփուրը ստորագրել են Մոսկվայի քաղաքացիական ակտերի գրանցման կետերից մեկում։ Իսկ օգոստոսի վերջին զույգը շքեղ հարսանիք է կազմակերպել։ Տոնակատարությունն անցկացվել է Օդինցովոյի «Ռոտոնդա» վիլլայում։ Նորապսակներին շնորհավորելու էին եկել հարազատներն ու մտերիմները։ Նշենք, որ Միքայելը Զեփյուռի առաջին երեխան է։ Իսկ Պավելը Ագաթա Մուցենիեցեի հետ ամուսնությունից մեկ որդի և մեկ դուստր ունի։