Հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը առաջին անգամ ցուցադրել է դերասան Պավել Պրիլուչնիի հետ գաղտնի հարսանիքի կադրերը։ Լուսանկարը նա հրապարակել է սոցցանցերի իր էջերում։
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանը շքեղ հարսանիք են կազմակերպել անցյալ տարվա օգոստոսին։ Իսկ դերասաններն ամուսնացել են ավելի վաղ՝ մայիսին։ Ամուսինները երկար ժամանակ գաղտնի են պահել ամուսնության գրանցումը։ Միայն հիմա է Զեփյուռը սոցցանցերում կիսվել այդ օրն արված կադրերով։ Իր էջում երիտասարդ մայրիկը հուզիչ կերպով շնորհավորել է ամուսնուն իրենց ամուսնության տերադարձի ընտանեկան կապակցությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զեփյուռ Բրուտյանը և Պավել Պրիլուչնին որդի են ունեցել, որին անվանել են Միքայել։
Հիշեցնենք, որ դերասանները ծանոթացել են մի քանի տարի առաջ, սակայն նրանց միջև զգացմունքները միայն վերջերս են բռնկվել։ Մայիսին լրագրողները հայտնել էին, որ Պավելն ու Զեփուրը ստորագրել են Մոսկվայի քաղաքացիական ակտերի գրանցման կետերից մեկում։ Իսկ օգոստոսի վերջին զույգը շքեղ հարսանիք է կազմակերպել։ Տոնակատարությունն անցկացվել է Օդինցովոյի «Ռոտոնդա» վիլլայում։ Նորապսակներին շնորհավորելու էին եկել հարազատներն ու մտերիմները։ Նշենք, որ Միքայելը Զեփյուռի առաջին երեխան է։ Իսկ Պավելը Ագաթա Մուցենիեցեի հետ ամուսնությունից մեկ որդի և մեկ դուստր ունի։