Ի՞նչ ընդհանրություն ունեն Ռիհաննան, Քենդալ Ջենները, Քեյթ Միդլթոնը և «Ընկերներ» ֆիլմից հայտնի Ռեյչելը: Զարմանալի է, բայց նրանց միավորում է սերը նույն պայուսակի հանդեպ, հայտնում է TheSymbol-ը։
Ամենաուշագրավն այն է, որ խոսքը ժամանակակից հավաքածուների որևէ նորաձև աքսեսուարի մասին չէ, այլ վինտաժ մոդելի, որն առաջին անգամ դուրս է եկել 20 տարի առաջ։
Ձիու տեսք հիշեցնող դեկորատիվ դետալներով այս երկարավուն կլատչը՝ լրացված կարճ շղթայով, լայն տարածում ուներ, բայց չէր կարողանում մրցակից դառնալ 2000-ականների սկզբի այնպիսի բեսթսելլերների հետ, ինչպիսիք էին Dior Saddle-ը և Fendi Baguette-ը: Սակայն, հարկ է նշել, որ այն հայտնվել էր Թոմ Ֆորդի հեղինակած միանգամից երկու հավաքածուում։
Ֆրիդա Ջիանինին վերաթողարկել էր կլատչը բրենդի 90-ամյակին նվիրված պարկուճային հավաքածուի մեջ, սակայն թողարկումը գրեթե աննկատ էր մնացել: 20 տարի պահանջվեց, որպեսզի այս պայուսակը նորից ասպարեզ դուրս գա:
«Horsebit Clutch»-ի վինտաժ տարբերակները մի քանի անգամ ասպարեզ են հանել Քենդալ Ջեներն ու Ռիհաննան, և գաղտնիք չէ, որ այն ամենը, ինչին նրանք դիպչում են, վերածվում է հիթի: Իհարկե, կա նաև արխիվային աքսեսուարների վերաթողարկումների ալիք, որն ընդունվել է տարբեր ապրանքանիշերի կողմից՝ «Prada»-ից մինչև «Dior»: Ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ բրենդի ղեկավարությունը որոշել է վերակենդանացնել այս մոդելը։ Ավելին, ինչպես պարզվեց, նա զարմանալի հատկություն ունի՝ դուր գալ միանգամայն տարբեր կանանց: Ի վերջո, նույն կարմիր «Horsebit» կլատչը տարբեր ժամանակներում կրել են Ուելսի արքայադուստր Քեթրինը և Ջենիֆեր Էնիսթոնը՝ «Ընկերներ» ֆիլմում։
Մի թե՞ սա չէ աքսեսուարի ունիվերսալության և ակտուալության ցուցանիշը։