Թերևս բոլորը բախվել են այն տհաճ իրավիճակին, երբ կրկնում ես նորաձև բլոգերի look-ը, թվում է, թե նույնն է ստացվել, բայց ոչ՝ տգեղ է, գրում է The Voice-ը։
Սատանան, ինչպես ասում են, մանրուքների մեջ է, և դրանցից է կախված՝ ձեր տեսքը տպավորիչ կլինի, թե տգեղ կստացվի։ Թևերի երկարությունը, ջինսե տաբատի վրա ծալքերի առկայությունը, պայուսակի ձևը՝ ամեն ինչ կարևոր է։ Եվ եթե որոշ տարրեր տեսանելի են միայն պրոֆեսիոնալ ոճաբաններին, ապա որոշ նրբերանգներ կարող եք շտկել ինքներդ:
Ներկայացնում ենք 6 դետալ, որոնք կարող են փչացնել ցանկացած հանդերձանք՝ սրանք ամենատարածված սխալներն են, որ անում են աղջիկները։ Հիշե՛ք և խուսափե՛ք:
1․ Կրկնվող պրինտներ․ սրանք զգեստապահարանների իսկական պատուհասն են։ Եթե ընտրում եք վառ նախշերով իրեր, ապա պարտադիր չէ այն համադրել նույն պրինտով հագուստի հետ։ Փոքր նախշերը կծակեն աչքերում, իսկ մեծ պրինտները կարող են փչացնել կազմվածքը: Ավելի լավ է փոխարինել look-ի մի մասը սովորական հագուստով:
2․ Չափազանց օվերսայզ. Կոնտրաստներն աչքին հաճելի են՝ ազատ վերև և ուրվագիծ ներքև, և հակառակը: Իսկ եթե դուք կիրառեք չափից շատ լայն հագուստ, ապա «վերմակի» տեսք կստանաք։
3․ Տարբեր եղանակների խառնուրդներ. Տարբեր ոճերի իրերը համադրելու ունակությունը մեծ հմտություն է, բայց որոշ բաների հետ չես կարող վիճել: Աշնանը, օրինակ, ամառային կիսաշրջազգեստներ չեն հագնում, նույնիսկ եթե սվիտերով է։ Որքան ցուրտ է սեզոնը, այնքան ավելի խիտ են գործվածքները:
4․ Դեկորի առատությունը. Հազվադեպ են ոճային լինում շղթաներով շապիկները, շքեղ հավելվածներով ջինսե տաբատները և զանգվածային կցամասերով պայուսակները: Բայց բնական գունապնակով և մոնոխրոմի կիպ հագուստները միշտ լավ գաղափար են:
5․ Կոշիկների վրա խնայելը: Բազմիցս ասվել է, որ լավ կոշիկները գնումների ցուցակում պարտադիր են: Բայց ոչ, մեկ սեզոնի համար գերբյուջետային ինչ-որ բան գնելու գայթակղությունը մնում է: Սովորաբար, ամբողջ սեզոնին նոր իր հագնելու պլանը ձախողվում է և նման զույգերը պարզապես էժան տեսք են ստանում:
6․ Չափազանց ջանասիրություն. Ինչո՞ւ են ֆրանսուհիները հայտնի իրենց ոճով։ Նրանք մի փոքր անփույթ են, և սա նրանց առանձնահատկությունն է: Ամեն մանրուք համադրելու փորձը պարզապես կշրջվի ձեր դեմ։
Արտաքնում գոնե մեկ տարր թողեք «անավարտ»՝ լինի դա ոճավորում, ազատ ջինսեր, դաստակի շուրջը ծածանվող շարֆ (ի դեպ, թրենդային է) և այլն: Փորձեք և ինքներդ կտեսնեք, թե ինչպես են այս նրբերանգները փոխում ամեն ինչ: