Ամերիկացի ռեալիթի շոուի հեռուստաաստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը The Kardashians-ի երրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ խոսել է նոր սիրավեպի մասին։
Հաղորդման եթերում 42-ամյա հեռուստադիվան պատմել է, որ տղամարդու հետ ժամադրության է գնացել Նյու Յորքի գաղտնի ռեստորան։ «Դեռ լուրջ ոչինչ չկա»,- բացատրել է Քարդաշյանը։
Նա խոստովանել է, որ մի քանի հարաբերություններից հետո ծրագրել էր չամուսնանալ։ «Սակայն ընկերներս ցանկանում էին, որ ես հանդիպեմ ինչ-որ մեկի հետ, ուստի ես գնացի Նյու Յորք։ Այդ տղան համապատասխանում է իմ չափորոշիչներին»,- ավելացրել է նա:
Քարդաշյանի վերջին բոյֆրենդը կատակերգու Փիթ Դևիդսոնն էր։ Զույգը բաժանվել է 2022 թվականի օգոստոսին՝ ինը ամիս հարաբերություններից հետո։ Զույգը դադարեցրել էր հարաբերությունները տարիքային տարբերության պատճառով, ինչը հանգեցրել էր շահերի բախման. Դևիդսոնը հաճախ էր պահանջում իր սիրելիի ժամանումը, երբ նա գործուղումների էր, մինչդեռ Քարդաշյանը ցանկանում էր կենտրոնանալ երեխաների դաստիարակության վրա։
Մինչ այս Քարդաշյանների շոուի աստղն ամուսնացած էր Քանյե Ուեսթի հետ, նախկին ամուսիններն ունեն չորս երեխա։ Skims-ի հիմնադիրը Vogue ամսագրին տված հարցազրույցում բացատրել էր ամուսնալուծության պատճառները՝ նշելով, որ ռեփերի հետ բաժանումը մեծ մասամբ իր փնտրտուքների արդյունքն է եղել և փորձել է հասկանալ, թե իրականում ինչն է իրեն երջանիկ դարձնում։
Քիմ Քարդաշյանը պայմանագիր է կնքել Disney Television-ի հետ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պայմանագիր է կնքել Disney's 20th Television-ի հետ, հայտնում է Daily Mail-ը։ Ըստ աղբյուրի՝ 43-ամյա Քիմը պայմանագրի համաձայն...