Թրենդայի՞ն, թե՞ առօրյա, բրենդայի՞ն, թե՞ ավելի մատչելի հագուստ, հայաստանյան շուկա՞, թե՞ արտերկրից պատվերներ․ ի՞նչ են նախընտրում հայ երիտասարդներն ու Հայաստանում բնակվող զբոսաշրջիկները․ հարցեր, որոնց պատասխանները կգտնեք Armenia Today-ի «ԵրևանLife» շարքում։
Նորաձևության միտումներն օր-օրի փոխվում են, իսկ հասարակությունը մշտապես փորձում է քայլել ժամանակին առընթեր՝ բաց չթողնելով վերջին թրենդներն ու ոճային լինելու հնարավորությունը։
Քայլելով Երևանի փողոցներում՝ կարելի է նկատել միանգամայն տարբեր ոճեր՝ վինտաժից մինչև մերօրյա թրենդների համադրում։
«Բրենդամոլ և թրենդամոլ» հասարակությունները երբեմն մոռանում են սեփական հարմարավետության զգացողության մասին՝ փորձելով տեղավորվել նորաձևության միտումների մեջ։
Armenia Today-ը բացահայտել է, թե որքանո՞վ են հայ երիտասարդները տարբերվում ոճի և նորաձևության նկատմամբ իրենց մոտեցումներով, ի՞նչ են նախընտրում և որքա՞ն են ծախսում հագուստի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։