Պայուսակը կնոջ զգեստապահարանի անբաժանելի մասն է, և հնարավոր չէ ամբողջականացնել կանացի կերպարն առանց գեղեցիկ համադրված պայուսակի, իսկ երբ աքսեսուարը լինում է բրենդային, հայկական արտադրության և միևնույն ժամանակ մատչելի՝ լուքը դառնում է է՛լ ավելի գրավիչ։
Armenia Today-ը ներկայացնում է հայկական արտադրության գեղեցիկ, նորաոճ և տարբերվող պայուսակների ցանկ, որոնք արդեն իսկ ունեն իրենց ուրույն տեղը հայկական շուկայում։
«Mkhitaryan’s» բրենդ
«Mkhitaryan’s» բրենդը հայկական շուկայում է 2015 թվականից և միտված է ներկայացնել հայ արվեստի նմուշները հետաքրքիր ձևավորմամբ։
«Մեր նպատակն էր ստեղծել բրենդ, որը կներկայացնի հայ արվեստի նմուշները հետաքրքիր ձևավորմամբ։ Մենք ներկայացնում են մաքուր հայկական կաշվի վրա դաջված հայկական զարդանախշերով պայուսակներ, որոնք և՛ գեղեցիկ են, և՛ հարմարավետ»,- Armenia Today-ի հետ զրույցում նշեց բրենդի հիմնադիրը։
«Mkhitaryan’s»-ի պայուսակները կարող եք ձեռք բերել նվազագույնը 4000 և առավելագույնը՝ 15․000 դրամով։
«Armat» բրենդ
«Armat»-ը հայկական շուկա է մուտք գործել 2018 թվականին և ներկայացնում է հայկական արտադրության բազմազան տեսականի՝ երեկոյան կլատչներից մինչև սպորտային և առօրյա պայուսակներ։
«Մենք աշխատում ենք ամենաշատը որակի վրա, մեզ համար ամենակարևորը պայուսակների որակն է»,- մեզ հետ զրույցում նշեց բրենդի ներկայացուցիչը։
«Armat»-ի պայուսակները կարող եք ձեռք բերել նվազագույնը 5000 և առավելագույնը՝ 8500 դրամով։
«NE» բրենդ
«NE» բրենդի պայուսակները հայկական շուկայում են 2019 թվականից, ներկայացնում են հայկական մոտիվներով ամբողջովին ձեռագործ աշխատանքներ։
«Մեր բրենդը ներկայացնում է ամբողջովին ձեռագործ աշխատանքներ միանգամայն հայկական մոտիվներով։ Հայկական զարդանախշերից զատ՝ մենք պատրաստում ենք պայուսակներ նաև Տիգրան Մեծի կոպեկներով: Պատրաստում ենք նաև անհատական պայուսակներ»,- Armenia Today-ի հետ զրույցում նշեց «NE» բրենդի ներկյացուցիչը։
«NE»-ի պայուսակները կարող եք ձեռք բերել նվազագույնը 12.000 և առավելագույնը՝ 25.000 դրամով։
«PayuSac» բրենդ
«PayuSac»-ը հայկական շուկայում է 2020 թվականից և ներկայացնում է հայկական թռչնատառերով ամբողջովին ձեռագործ աշխատանքներ։
«Մենք ներկայացնում են հայկական թռչնատառերով և զարդանախշերով ձեռագործ աշխատանքներ, պայուսակների վրա նկարվում է ձեռքով և միանգամայն ջրակայուն ներկերով։ Ընդունում ենք անհատական պատվերներ և ունենք անվճար առաքում Երևանի ողջ տարածքում։ Առաքելիս պայուսակների մեջ դնում ենք հայկական թեմատիկ բացիկներ»,- մեզ հետ զրույցում նշեց բրենդի ներկայացուցիչը։
«PayuSac»-ի պայուսակները կարող եք ձեռք բերել նվազագույնը 12․000 և առավելագույնը՝ 20․000 դրամով։
«Makhmur» բրենդ
«Makhmur»-ը հայկական շուկայում է 2021 թվականից, ներկայացնում է ամբողջովին ձեռագործ (ասեղնագործ) աշխատանքներ։ Բրենդի հիմնադիրը և նմուշների հեղինակը երգչուհի Արփին է։
«Աշխատանքն ամբողջովին ձեռագործ է, պայուսակի առաջին նմուշը պատրաստում է Արփին և յուրաքանչյուր պայուսակ ունի իր անունն ու ստեղծման պատմությունը։ Այս պահին անհատական պատվերներ չենք ընդունում, սակայն առաջիկայում կընդունվեն հարսանեկան պատվերներ։ Ունենք անվճար առաքում Երևանի ողջ տարածքում»,- մեզ հետ զրույցում նշեց «Makhmur»-ի ներկայացուցիչը։
«Makhmur»-ի պայուսակները կարող եք ձեռք բերել նվազագույնը 34․900 և առավելագույնը՝ 79․900 դրամով։