Մենք վաղուց սովոր ենք այն փաստին, որ գեղեցկության ներկայիս միտումները գալիս են անցյալ տասնամյակներից և եթե այս ամառվա ամենաթրենդային ոճը ասպարեզ եկավ սուպերմոդելների դարաշրջանից, ապա ամենաակտուալ սանրվածքները միանգամայն վինտաժային են, հայտնում է «The Symbol» պարբերականը։
Երբեմն նորաձևության ասպարեզում սկզբունքորեն նոր բան է հայտնվում, բայց ավելի հաճախ դրանք իննսունականների միտումներն են, որոնք ասպարեզ են գալիս վերանայված և օրիգինալ ձևով: Սա հատկապես վերաբերում է սանրվածքներին և 2023-ի ամենաթրենդային սանրվածքները հենց վինտաժային են։
«Պղպջակների» պոչ
Պոչը ունիվերսալ սանրվածք է բոլոր առիթների համար։ Այն տեղին է ցանկացած իրավիճակում, սազում է բոլորին և այնքան հեշտ է կատարել, որ հաջողության կհասնեն նույնիսկ նրանք, ովքեր դժվարությամբ են հավաքում մազերը։ Պոչի դասական տարբերակը հակված է արագ ձանձրացնելու։ 2000-ականների միտումը, այն է՝ «պղպջակ» պոչը, կօգնի սովորական սանրվածքն ավելի հետաքրքիր դարձնել։
«Ծովախեցգետին» սանրվածք
«Ծովախեցգետին» վարսահարդարումը շատ տարածված էր 2000-ականներին, իսկ հետո՝ 10 տարի անց, վերածվեց բացառապես տնային սանրվածքի։ Այժմ «ծովախեցգետին»-ը կրկին նորաձև է։ Այս սանրվածքով կարելի է գնալ և՛ խնջույքի, և՛ առօրյա զբոսանքի:
Դեմքին բաց թողնված վարսեր
Այս տարրը հեշտությամբ կզարդարի պոչը, մազափունջը, հյուսը և ցանկացած այլ սանրվածք, որը դուք կորոշեք անել: Դուք կարող եք «արձակել» վարսերի շատ բարակ հատվածներ, կամ կարող եք արձակել ծավալուն հատվածներ՝ նախապես գեղեցիկ թեքություն տալով։