Շուրթերի «մերկ» դիմահարդարումը շատ սեզոններ անընդմեջ նորաձևությունից դուրս չի գալիս։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր աղջիկները գիտեն, թե ինչպես ընտրել շրթներկի ճիշտ գույնը և կատարել ճիշտ դիմահարդարում, որպեսզի այն հայտնիների նման «թույն» տեսք ունենա, գրում է «The Voice» պարբերականը:
Հայտնի աստղային դիմահարդար Սերդար Կամբարովի ցուցումները կօգնեն ձեզ լրացնել այս բացը։
Քայլ 1․ Անհրաժեշտ է մատով մի փոքր «թեքել» ձեր ստորին շրթունքը, որից հետո շրթունքի ներսում տեսանելի կլինի ձեր պիգմենտը: Շրթներկի երանգը պետք է լինի պիգմենտի երանգից մի փոքր ավելի վառ:
Քայլ 2․ Շրթներկի երանգի մատիտով կամ մի փոքր ավելի մուգ գույնով ուրվագծել շուրթերի եզրերը և տարածել այն վրձինով:
Քայլ 3․ Քսել շրթներկը։
«Մերկ» ներկապնակը դիմահարդարման գլխավոր միտում է արդեն ավելի քան մեկ սեզոն: Չնայած պարբերաբար ասպարեզ եկող վառ երանգներին, նուրբ երանգներով դիմահարդարումը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: