Ամերիկյան ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր՝ 70 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը, որը գտնվում է Մալիբուում, գրում է Daily Mail-ը։
Աղբյուրը պարզաբանում է, որ նա Hulu հարթակում The Kardashians ռեալիթի շոուի նոր թողարկման ժամանակ ցուցադրել է տան որոշ հատվածներ։ Քարդաշյանն այնտեղ է ժամանել իր կրտսեր քրոջ՝ Քլոեի հետ և կիսվել ապագայի ծրագրերով։
Նա խոստովանել է, որ Մալիբուում առանձնատուն ունենալը ողջ կյանքի երազանքն էր, և որ գործարքից հետո բառացիորեն լաց էր լինում ուրախությունից:
«Սա պարզապես այն պահերից մեկն է, երբ ես չեմ կարող հավատալ, որ հասել եմ մի նպատակիn, որն իսկապես իրատեսական չէի համարում»,- ասել է Քիմը:
42-ամյա աստղը Մալիբուի «միլիարդատերերի լողափում» կալվածք է գնել 2022 թվականի սեպտեմբերին։ Առանձնատունը, որը պատկանել է սուպերմոդել Սինդի Քրոուֆորդին և նրա ամուսնուն՝ Ռենդի Գերբերին, ունի չորս ննջասենյակ և հինգուկես լոգասենյակ, ավելի քան 7000 քառակուսի մետր մակերեսով է:
Թրամփն ուկրաինական հակամարտության հարցով սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար,...