Հոսպիտալացումից հետո երգչուհի Մադոննան առաջին անգամ մեկնաբանել է իր վիճակը և պատմել, թե երբ է տեղի ունենալու իր շրջագայությունը։
«Իմ առաջին միտքը, երբ արթնացա հիվանդանոցում, երեխաներս էին։ Իմ երկրորդ միտքն այն էր, որ ես չեմ ուզում հիասթափեցնել նրանց, ովքեր տոմսեր են գնել իմ շրջագայության համար: Ես չէի ուզում հուսախաբ անել այն մարդկանց, ովքեր վերջին մի քանի ամիսների ընթացքում մշտապես աշխատել են ինձ հետ՝ ստեղծելու իմ շոուն: Ես չեմ սիրում ինչ-որ մեկին հիասթափեցնել»,-գրել է Մադոննան Instagram-ի իր էջում։
Երգչուհին հայտարարել է, որ այժմ կենտրոնացած է իր առողջության և վրա ու որքան հնարավոր է շուտ կվերադառնա: Նա խոստացել է, որ արդեն հոկտեմբերին Լոնդոնում տեղի կունենա իր շրջագայության առաջին ելույթը, իսկ շրջագայության ամերիկյան մասը կսկսվի ավելի ուշ:
Հունիսի 28-ին ամերիկացի երգչուհի Մադոննան ծանր բակտերիալ վարակով հոսպիտալացվել էր։