ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված երեկույթի ժամանակ ամերիկյան ռեալիթի շոուի հեռուստաաստղ, հայազգի Քիմ Քարդաշյանին և մոդել Ժիզել Բունդխենի նախկին ամուսնուն՝ ֆուտբոլիստ Թոմ Բրեդիին միասին են նկատել, գրում է Spletnik-ը՝ տեղեկացնելով, որ նրանց միասին լուսանկարել են։
Ինսայդերների խոսքով՝ նրանք մտերմիկ շփվել են միմյանց հետ։
Լուսանկարը հրապարակել է Instagram-ի օգտատերերից մեկը: Թեև լուսանկարում դեմքեր չեն երևում, բայց ն
վում է, որ Քիմ Քարդաշյանին ճանաչել են Alaia-ի կարճ տոպով և երկար կիսաշրջազգեստով, որով նա ներկայացել է երեկույթին։
Հունիսի 10-ին ամերիկացի ռեալիթի շոուի հեռուստաաստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը The Kardashians-ի երրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ խոսել էր նոր սիրավեպի մասին։
Հաղորդման եթերում 42-ամյա հեռուստադիվան նշել էր, որ «դեռ լուրջ ոչինչ չկա։
Քարդաշյանի վերջին բոյֆրենդը կատակերգու Փիթ Դևիդսոնն էր։ Զույգը բաժանվել է 2022 թվականի օգոստոսին՝ ինը ամիս հարաբերություններից հետո։ Զույգը դադարեցրել էր հարաբերությունները տարիքային տարբերության պատճառով, ինչը հանգեցրել էր շահերի բախման. Դևիդսոնը հաճախ էր պահանջում իր սիրելիի ժամանումը, երբ նա գործուղումների էր, մինչդեռ Քարդաշյանը ցանկանում էր կենտրոնանալ երեխաների դաստիարակության վրա։
Մինչ այս Քարդաշյանների շոուի աստղն ամուսնացած էր Քանյե Ուեսթի հետ, նախկին ամուսիններն ունեն չորս երեխա։ Skims-ի հիմնադիրը Vogue ամսագրին տված հարցազրույցում բացատրել էր ամուսնալուծության պատճառները՝ նշելով, որ ռեփերի հետ բաժանումը մեծ մասամբ իր փնտրտուքների արդյունքն է եղել և փորձել է հասկանալ, թե իրականում ինչն է իրեն երջանիկ դարձնում։