Նույնիսկ ամենաթեժ թրենդները, որոնք առաջացրել են բոլորի ոգևորությունը, երբ առաջին անգամ հայտնվել են նորաձևության ասպարեզում, ձանձրացնելու հատկություն ունեն, գրում է «The Symbol» պարբերականը։
Օրինակ, «ալկոհոլային շապիկը»՝ զգեստապահարանի երբեմնի ամենանորաձև տարրը մի քանի սեզոն առաջ հանկարծ գլխավորեց հիմնական թրենդների ցանկը և այդ ժամանակվանից փոխարինեց շապիկներին, վերնաշապիկներին և գայթակղիչ տոպերին տարբեր կտրվածքներով: Ալկոհոլային շապիկը դարձել էր ցանկացած զգեստապահարանի գլխավոր «թոփը»։
Այս ամառ ամենաբազային տարբերակը նույն շապիկն է, սակայն երկուսի փոխարեն միայն մեկ ուսով։ Այն կարող է լինել դասական սպիտակ կամ ցանկացած այլ բազային երանգի։ Կարող եք վստահ լինել, որ այս շապիկները կլինեն լավագույնը ձեր ամառային զգեստապահարանում։