Ամերիկյան ռեալիթի շոուի հեռուստաաստղ, հայազգի Քիմ Քարդաշյանին պատմել է, թե զղջում է, որ Քանյե Ուեսթի հետ բաժանվելուց հետո շատ արագ նոր հարաբերությունների է սկսել կատակերգու, դերասան Փիթ Դևիդսոնի հետ:
Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները, որոնք տևել են 9 ամիս, պարզապես «շեղել են» իրեն ամուսնալուծությունից։
«Դա օգնեց ինձ շեղվել, բայց փախչելը սխալ ճանապարհ է»,-պատմել է նա՝ նշելով, որ բաժանումից հետո նախ պետք է «բուժվել», հետո նոր սիրահարվել։
Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են 2022 թվականի օգոստոսին՝ ինը ամիս հարաբերություններից հետո։
Մինչ այս Քարդաշյանների շոուի աստղն ամուսնացած էր Քանյե Ուեսթի հետ, նախկին ամուսիններն ունեն չորս երեխա։ Skims-ի հիմնադիրը Vogue ամսագրին տված հարցազրույցում բացատրել էր ամուսնալուծության պատճառները՝ նշելով, որ ռեփերի հետ բաժանումը մեծ մասամբ իր փնտրտուքների արդյունքն է եղել և փորձել է հասկանալ, թե իրականում ինչն է իրեն երջանիկ դարձնում։