Նորաձևության ինդուստրիայի մասին լավ ֆիլմեր այնքան էլ չկան, սակայն «Дьявол носит Prada»-ն, անկասկած, դրանցից չէ, գրում է «The Symbol» պարբերականը։
Չնայած ֆիլմերի սակավությանը, այնուամենայնիվ, մենք առանձնացրել ենք 5 ոչ այնքան հայտնի ֆիլմեր, որոնք ցուցադրում են, թե որքան բազմակողմանի է նորաձևությունը:
«Горькие слезы Петры фон Кант», 1972
Ռայներ Վերներ Ֆասբինդերի դրաման հատկապես արդիական է հիմա, երբ օրակարգի կենտրոնում է հոգեկան առողջության թեման նորաձևության ոլորտում։ Գլխավոր հերոսը հաջողակ դիզայներ է՝ մի ամբողջ փունջ խնդիրներով՝ դստեր հետ հարաբերություններում տարաձայնություն կա, իսկ մոր կողմից՝ թյուրըմբռնում։ Ռեժիսորը հիանալի կերպով կարողացել է փոխանցել, թե որքան փխրուն է ստեղծագործ մարդու ներաշխարհը։ Եվ նաև՝ որքան ցինիկ են մարդիկ, ովքեր երազում են ճեղքել դեպի փառք:
«Ив Сен-Лоран. Все ужасно!», 1994
Ամենաարտասովոր, և գուցե ամենաինտիմ վավերագրական ֆիլմը մեծ դիզայների մասին: Մենք լսում ենք ամբողջ պատկերը նրա ձայնի ֆոնին. նա մեկնաբանում է նկարահանման կադրերը, շոուների կուլիսներից և ստուդիայում աշխատանքը։ Այդ պահին մոդելները շրջում են Մարաքեշի դիզայների առանձնատան և պարտեզի շուրջը, և նա հուզիչ կերպով պատմում է, թե ինչ են նշանակում իր համար նորաձևությունն ու իր տունը:
«Ателье Фонтана – сестры моды», 2011
Նրանց համար, ովքեր լուրջ են վերաբերվում նորաձևության պատմությանը, օգտակար կլինի դիտել իտալական մինի-սերիալ, որը պատմում է Իտալիայի ամենահայտնի դիզայներական ստուդիաներից մեկի կյանքի և աշխատանքի մասին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո աշխարհում հայտնվեցին երկու նորաձևության մայրաքաղաքներ՝ Հռոմը և Ֆլորենցիան։ Հենց Վերածննդի օրրանում 1951 թվականին տեղի ունեցավ իտալացի դիզայներների առաջին ստուգատեսը: Դրան, իհարկե, մասնակցել են նաև Ֆոնտանա քույրերը։ Հռոմեական ատելիեի հաճախորդների ցանկը տպավորիչ էր՝ սկսած Ավա Գարդներից և Էլիզաբեթ Թեյլորից մինչև Գրեյս Քելլի և Ժակլին Քենեդի-Օնասիս: Այսպիսով դիտումը կլինի ոչ միայն տեղեկատվական, այլև շատ գեղեցիկ։
«Мы, Маржела», 2017
«Maison Margiela»-ն ոչ միայն առեղծվածային Մարտին Մարջիելան է, այլ նաև նրա աշխատակիցները։ Այդ նույն «սպիտակ վերարկուներով մարդիկ», ովքեր տարիներ շարունակ ավելի մեծ անանունություն էին պահպանում, քան ինքը՝ ապրանքանիշի հիմնադիրը։ Այս վավերագրական ֆիլմում նրանք առաջին անգամ որոշեցին բարձրաձայնել և խոսել այն մասին, թե ինչպես ստեղծվեց «Maison Margiela»-ի տունը, որը շրջեց անցյալ դարի նորաձևության պատմության ընթացքը։
«Диана Вриланд: Глаз должен путешествовать», 2011
Լեգենդար նորաձևության խմբագրի մասին վավերագրական ֆիլմը բաղկացած է հարցազրույցներից նրա գործընկերների, ընտանիքի և ընկերների հետ: Նրանք շատ անձնական մանրամասներ կպատմեն Վրիլենդի մանկության, Ամերիկայի ամենաազդեցիկ մարդկանց հետ նրա բարեկամության, առաջին նկարահանումների և Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի Կոստյումների ինստիտուտի հետ աշխատանքի մասին: Այս ֆիլմը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես է գործում փայլը և որտեղից են գալիս նորաձևության ոլորտի աստղերը։ Այն նաև թույլ կտա հիշել այն ժամանակները, երբ ամսագրի թիմը կարող էր ճանապարհորդել աշխարհի մյուս ծայրը՝ հանուն մեկ նկարահանման: