Մադրիդի ակումբում ֆուտբոլիստ Ժերար Պիկեն ներկաների սուլոցներին է արժանացել, գրում է Spletnik.ru-ն։
Նշվում է, որ ներկաները սուլել են երգչուհի Շակիրային դավաճանելու համար։
Երբ 36-ամյա Պիկեն Չեմպիոնների լիգայի մրցաշարի կապակցությամբ ցանկացել է ելույթ ունենալ, նրան սուլոցներով են դիմավորել։ Ակումբի այցելուները սկսել են վանկարկել Շակիրայի անունը:
Պիկեն փորձել է հանգստացնել ներկաներին, ապա զայրացել ու ասել է՝ «ես աշխարհի չեմպիոն եմ, իսկ դուք ոչ ոք չեք»։
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Պիկեին և նրա նոր ընկերուհուն՝ Կլարա Չիային, թույլ չեն տվել մտնել ռեստորան, որի սեփականատերը Շակիրայի երկրպագու է եղել։
2022 թվականի հունիսին Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվեցին 11 տարվա համատեղ կյանքից հետո։ Նրանք ունեն երկու որդի՝ Միլանը և Սաշան։