«Discovery+»-ն այսօր առաջին անգամ կցուցադրի ֆիլմ աստղեր Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարաբերությունների մասին, հայտնում է Mirror-ը։ «Քիմն ընդդեմ Քանյեի. ամուսնալուծություն» երկմաս նկարից հեռուստադիտողները կիմանան զույգի ամուսնալուծության մանրամասները։
«Զույգի երկրպագուները դրաման տեսնելու հնարավորություն կունենան հենց դատարանի դահլիճում։ Ֆիլմի առաջին դրվագում երկրպագուներին ներկայացվում է Քանյեի տեսակետը։ Երկրորդ դրվագը ներկայացնում է Քիմի տեսակետը կատարվածի վերաբերյալ»,- նշում է հրատարակությունը։
Զույգի հարսանիքը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսին։ Քարդաշյանը 7 տարվա ամուսնությունից հետո 2021 թվականի փետրվարին ամուսնալուծության հայց է ներկայացրել։Քարդաշյանը նախկինում երկու ամուսնություն է ունեցել, իսկ Ուեսթի համար նա եղել է առաջին կինը։ Զույգը չորս երեխա ունի։