Հայազգի ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանը և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը երկրորդ դուստրն են ունեցել, որին անվանակոչել են Ադիրա Ռիվեր, սոցցանցերում հայտնել է Օհանյանը։
«Շնորհակալություն, Սերենա։ Դու ինձ տվեցիր ևս մեկ անզուգական նվեր՝ դու մայրերից մեծագույնն ես»,- գրել է Օգանյանը Instagram-ում։
Մայիսի սկզբին Օհանյանը հայտարարեց, որ երկրորդ անգամ է հայր դառնալու։ 2017 թվականին գործարարն ու Ուիլյամսը դուստր էին ունեցել՝ Օլիմպիան։