Դժվար ժամանակներում սովորական կանացիության, հասկանալի, ունիվերսալ գեղեցկության պահանջարկը միշտ մեծանում է: Ահա թե ինչու, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, «ճախրեց Քրիստիան Դիորի աստղը», ով աշխարհին առաջարկեց իր «New Look»-ը՝ ֆրանսիական «Belle Epoque»-ի ոճի նոր մեկնաբանությունը: Շեշտադրված կանացի «песочные часы» ոճը որոշեց նորաձևությունը գալիք տասնամյակի համար, գրում է The Symbol պարբերականը։
Դիզայների իդեալը «ծաղիկ» կինն էր՝ փխրուն, բարդ և անհասանելի գեղեցիկ: Կին, որը կարծես ոչինչ չգիտեր նախորդ տարիների դժվարությունների մասին։ Այսօր, հերթական տուրբուլենտության ժամանակաշրջանում, մենք կրկին ցանկանում ենք նույնքան գեղեցիկ բան՝ բառի ամենահասկանալի իմաստով:
Հետևաբար, այս ոճը կրկին ակտուալ է, և գրեթե բոլոր հայտնի ապրանքանիշերը ցույց են տվել այս տեխնիկան իրենց մոտեցմամբ: